ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
13 Apr 2020
Հայաստանը Թուրքիայի հետ գործակցել է միայն իր քաղաքացիների վերադարձի հարցում
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ համաշխարհային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Թուրքիան Հայաստանին դեղորայք է ուղարկելու: Նախորդ օրը CNNTürk-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը ասել էր, թե Առողջապահության նախարարությունն արդեն զբաղվում է այս հարցով:
Մինչդեռ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից հերքում են թուրքական կողմի հայտարարությունը, նշելով, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայքարի շրջանակում Հայաստանը Թուրքիայի հետ գործակցել է միայն իր քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի հարցը լուծելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյությում: