ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Apr 2020

Ի՚նչ կապ ունի Փաշինյանի պատգամավոր աներորդին «օդային» մաքսանենգության հետ

«Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ: Ներկայացվել են նաև տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից օրեր անցան եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան գրառման միջոցով հասարակության կոչ արեց՝ բռնվել: Նույնատիպ սկանդալային տեղեկություն ունի:

«Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ, որը Հայաստանից էր մատակարարում երկրի առաջին աներձագը: Հիմա հասկանու՞մ եք` խի իրանք կյանքում Ռևազյանին չեն հանձնի, որտև Ռևազյանը դրանց սաղին կհանձնի»,- գրել է Արթուր Դանիելյանը

Աֆրիկյան երկրներում զենքի ապօրինի փոխադրումների օրինակով վարչապետը նշել էր, որ սա համակարգային խոր խնդիրների վկայություն է.

«Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ավիացիայի կոմիտեն ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու»,- նկատել է Փաշինյանը:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շտապել է հերքել մաքսանենգ ծխախոտի գործում ունեցած իր ներգրավածության մասին տեղեկությունը: Արարատնյուզի հետ զրույցում նա ասել է, որ տեղեկությունը ակնհայտ սուտ է և ինքը ոչ մի կապ չունի: Արթուր Դանիելյանն էլ հրապարակել է իր ունեցած տեղեկությունը՝ ծխախոտի արժեքի վերաբերյալ: Գրել է՝ Կրասնոդարում ձերբակալված մաքսանենգ սիգարետի ընդհանուր արժեքը 2 միլիարդ դրամ է:

Ռուսական «Новые Известия»-ն գրում է, որ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանել: Առգրավվել է 40 տոննա կամ 2700 արկղ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը մոտ 300 միլիոն ռուբլի է:

Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան` Կրասնոդարում և Դուշանբեում նախատեսված կանգառներով: