ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 May 2020

ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը: Այս մասին Պարային հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Միջադեպի քրեադատավարական գործընթացի նյութերը ՀՔԾ-ին փոխանցելու մասին երեկ հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դատախազի այս հայտարարությանն անդրադարձել է Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Ըստ փաստաբանի՝ դատախազ Դավթյանն ԱԺ փոխնախագահ Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել, անհրաժեշտություն կա՞ նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու: Այս դիտարկմանն ի պատասխան՝ գլխավոր դատախազը չի շտապում վերջնական գնահատականներ տալ։

Միջադեպի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ցանկանում իրավական գնահատականներ հնչեցնել: Սակայն կարծիք, այսուհանդերձ, հատնում է՝ ասելով, թե Ալեն Սիմոնյանի՝ աղմկոտ պատմություններում հայտնվելը կապված է նրա հրապարակային ելույթների հետ;
Մինչեւ քրեադատավարական գործընթացի ավարտը՝ Ալեն Սիմոնյանը պետք է զրկվի մանդատից և հրաժարական տա ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Սա Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկտառումն է: Պնդում է ՝ Սիմոնյանի արարքում առկա է դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու փաստը։