ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 May 2020
2020 թվականի մայիսի 1-ը չի անցկացվելու դասական ու ավանդական մոդելով
Գարնան վերջին ամսվա առաջին օրը աշխարհի շատ երկրներում տոնական օր է: Տոնական եւ ոչ աշխատանքային է նաեւ Հայաստանում. Աշխատավորների միջազգային այս օրը մեր երկրում նշվում է արդեն 100 տարի:
Զանգվածային ոչ մի հավաք ու կուտակում. արդեն մեկ ու կես ամիս է աշխարհն ապրում է նոր ռեժիմով ու նոր կանոններով: 2020 թվականի մայիսի 1-ը չի անցկացվելու դասական ու ավանդական մոդելով, այն է՝ փողոցում ու բազմամարդ: Մնում է տոնական օրվա այլընտրանքային անցկացումը՝ վիրտուալը:
Ռեալից՝ վիրտուալ, ահա այսպիսին է կյանքը պանդեմիայի օրերին: Հիմա բավարար է միացնել համակարգիչը կամ բջջային հեռախոսը, եւ դու արդեն զանգվածային ցանկացած միջոցաման մասնակից ես: Սա կորոնավիրուսի թելադրած կանոններով աշխարհն է, որին կարծես թե այդ նույն աշխարհն արդեն հարմարվում է: