ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 May 2020

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 10 հազարի․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները շատ երկրներ սկսում են մասնակիորեն մեղմացնել։

Այսօրվանից մեղմացել են նաև սահմանափակումները Հայաստանում. հանվել է ազատ տեղաշարժի սահմանափակումը, վերաբացվել են արտադրամասերը, բացօթյա տարածքներում գործունեություն են վերսկսել ռեստորանները, սրճարանները, վերաբացվել են գեղեցկության սրահները։

Սահմանափակումները մեղմացնելուն զուգահեռ, սակայն, օրեցօր էապես մեծանում է հաստատված վարակակիրների թիվը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին օրերի դեպքերի աճը պայմանավորված է տարբեր գործոններով․

«Սկսում ենք ապակենտրոն պայքար Covid-19-ի դեմ»,- սահմանափակումները հանելուց առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելեց՝ նոր շրջանը, որ մտնում ենք, պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությամբ․

Տեղաշարժի սահմանափակումները մեղմելուց, տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերաբացելուց հետո ներդրվելու է ինքնամեկուսացման կանոնների ավելի խիստ հսկողության նոր համակարգ. այս մասին էլ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

 

Դեռևս մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել էր, որ ՀՀ-ում այս պահին պետք է լիներ մոտ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացվածներ ու հազարավոր մահեր։ Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը նկատում է՝ բարեբախտաբար ԱՀԿ-ի կանխատեսումները չեն իրականացել: Նախարարը սեփական կանխատեսումն է անում՝ մինչև մայիսի վերջ Հայաստանում վարակվածների թիվը կարող է հասնել տասԸ հազարի։


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանափակումների մեղմացման ուղին բռնած երկրներին խորհուրդ է տալիս՝ մեծ ուշադրությամբ գնահատել ռիսկերը, քանի որ վաղաժամ կամ շատ արագ քայլերը կարող են բերել համայնավարակի վերադարձին։