ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 May 2020

Նորմեր, որոնք հակասում են կորոնավիրուսի արգելքներին

Ապրիլի 22-ին յութուբում հայտնվեց մի տեսանյութ, որի հեղինակները Կալիֆոռնիայի Բեյքերսֆիլդ քաղաքի բժիշկներ Դեն Էրիկսոնն ու Արթին Մըսսիհին են: Տեսանյութը շատ արագ տարածվեց համացանցում եւ մի քանի օրվա ընթացքում դիտելիությունը հասավ 5 մլն-ի:
Տեսանյութի հեղինակները քննադատում էին արտակարգ դրության ռեժիմը՝ պնդելով, որ դա չի կարող ոչ մի լավ բանի հանգեցնել: Մասնավորապես Էրիկսոնը նշում է, որ պանդեմիա հայտարերելը, կարանտինային ռեժիմ սահմանելը, մեկուսանալն ու մնացած բոլոր քայլերը պարզապես խուճապ են առաջացնում մարդկանց շրջանում:

«Միացյալ Նահանգներում նման պատկեր է նկատվում նաև գրիպի ժամանակ:
Եթե համեմատենք 2017 և 2018 թթ. Միացյալ Նահագներում գրիպի հետեւանքով մահացության դեպքերի քանակը, ապա տարեկան կունենանք 50ից 60 մլն դեպք, որից 37.000-ից մինչև 60.000ը՝ մահվան ելքով:
Սակայն գրիպը երբեք համայնավարակ չի համարվել, տնից դուրս գալու սահմանափակումներ չեն եղել, մարդիկ շարունակում էին ապրել իրենց առօրյա կյանքով: Մեկուսացումը մարդկանց իմունային համակարգը թուլացնում է՝ նրանց դարձնելով ավելի խոցելի և նպաստելով հիվանդության տարածմանը:
Մարդիկ այս օրերին չափից ավելի շատ են անհանգստանում, ամեն ինչ ներկայացվում է առավել գունեղ, քան իրականում կա, իսկ այս ամենի պատճառը հենց ԶՄԼ-ներն են:

Ներկայում Կալիֆոռնիայում կա 1227 մահվան դեպք՝ 4.7 մլն հնարավոր դեպքերից, ինչը նշանակում է, որ 0.03 տոկոս հավանականությամբ դուք կարող եք մահանալ»,-նշում է Դեն Էրիկսոնը:
Տեսանյութում հնչած մտքերը ոմանք խելամիտ համարեցին, ոմանք էլ՝ ապատեղեկություն:
«Արտակարգ իրավիճակների բժիշկներ» ամերիկյան քոլեջի ու «Շտապ բուժօգնության» ամերիկյան ակադեմիայի մասնագետները եւս այս բժիշկների հայտարությունն անհիմն ապատեղեկություն որակեցին:
Տեսանյութը շուտով հեռացվեց Յութուբից՝ կայքի ընկերակցության սկզբունքները խախտելու պատճառաբանությամբ:

«Մենք որոշեցինք հեռացնել տեսանյութը, քանի որ այն կարող էր խնդիր առաջացնել: Տեսանյութերում հնչած այն կարծիքները, որոնք կարող են չհամապատասխանել ԱՀԿ հորդորներին, դեմ է մեր քաղաքականությանը, իսկ տեսանյութ հեռացնելը մեր գործելաոճի կարևոր մասն է», - տեղեկացնում է , Յութուբի հիմնադիր Սյուզան Վոյցիչկին:

Ամերիկյան Ֆոքս նյուզ հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կառլսոնը իր հեղինակային հաղորդմանն անդրադարձել է տեսանյութի հեռացմանը՝ նշելով, որ այսպիսով Միացյալ նահանգները սկսում է նմանվել Չինաստանին, իսկ բարձր տեխնոլոգիաներն էլ օգտվելով կորոնավիրուսի առիթից՝ մեծացնում են իրենց հզորությունը:
«Երբ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ, մենք շատ ավելի ենք նմանվում այն երկրին, որտեղ այն առաջացրել է: Մենք նմանվում ենք Չինաստանին»,- հաղորդման ընթացքում նշեց Թաքեր Կառլսոնը:
Կառլսոնը հիշեցրել է նաեւ, որ երբեմն հենց ԱՀԿ-ն է սխալվում և իր խոսքերը հաստատելու համար վկայակոչում է ԱՀԿ նախկին հայտարարությունները, մասնավորապես՝ այն, որ կորոնավիրուսը մարդուց մարդ չի փոխացվում, դիմակ դնելը վիրուսից չի պաշտպանում:
Նա նշում է՝ սրանք ապատեղեկություններ էին, որոնք տեղ էին գտել յութուբում: Մինչդեռ Կալիֆոռնիայի բժիշկների տեսանյութը էթիկայի կանոններ չէր խախտում, հայհոյանքներ չկային, անպարկեշտ բառեր ու պատկերներ չկային, այնտեղ կար միայն մասնագետների կարծիքը:
Օրեր առաջ էլ ֆեյսբուքը հեռացրել էր Միչիգանի քաղաքական պայքարի ֆեյսբուքյան էջը, ինչը Միչիգանի նահանգապետի համար անկասկած հաճելի նորություն էր: Կառլսոնն ասում է՝ նահանգի վատ կառավարումը շատ ավելի դյուրին է դառնում, երբ քաղաքացիներին արգելվում է դժգոհել:
Իսկ Ֆեյսբուքի հիմանդիր Մարկ Ցուկերբերգն էլ արդարացրել էր այդ էջի հեռացումը՝ ասելով, թե այդ տիպի ընդվզումները քաղաքական բնույթի չեն, դրանք ապատեղեկություն են:
Թաքերը կարծում է, որ Ֆեյսբուքի հիմնադիրն այս տեղեկությունը վնասակար է համարում: Ամերիկյան ԶԼՄ-ները, կարծես, որոշել են չանհանգստանալ, երբ խախտվում են մարդու իրավունքները և խոսքի ազատությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տեխնոլոգիական ընկերությունները սկսել են մարդկանց հետևել բջջային հեռախոսների, դրոնների միջոցով: Արդյունքում ստացվում է, որ տեխնոլոգիական մեծ ընկերությունները՝ գործակցելով իշխանության հետ, լրտեսում են մարդկանց՝ առանց նրանց իմացության:
Ֆոքսի հաղորդվարը հավելում է՝ ամերիկացիները փակված են տներում, չեն կարող ոչ մի տեղ գնալ, խոսքի ազատությունը սահմանափակված է, քաղաքական ցույցերն անօրինական են, իսկ դրա կազմակերպիչները ձերբակալվում են:
Ատլանտիկ պարբերականը հոդված էր հրապարակել, որում երկու գիտնական ասել էին, որ ԱՄՆ-ում խոսքի ազատությունն ավարտին է մոտենում:

«Այս մոդելն իդեալական է պետական կառավարման համակարգի համար: Ազատության և համացանցի վերահսկողության հարցում Չինաստանը ճիշտ էր, Միացյալ Նահանգները՝ սխալ»,- մեջբերված է պարբերականում:

«Խղճի ազատությունը երբեք չի վտանգում հանրությանը, այն վտանգում է հզորներին, այն վտանգում է հզորների վերահսկողությունը: Այն խոչընդոտում է նրանց ունակությունը՝ թելադրելու ընտրությունների արդյունքները, թալանելու տնտեսությունը և զբաղվելու քաղաքականությամբ՝ հիմնված իրենց քմահաճույքների եւ անձնական շահի վրա: Եւ զարմանալի չէ,որ մեր ղեկավարները մեզ Չինաստանից պաշպանելու համար այսքան վատ բան են արել: Նրանք նույն թիմից են»,-եզրափակել է Թաքեր Կառլսոնը: