ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 May 2020

ԱԺ աշխատակազմում վարակակիր կա, մեկ պատգամավոր ինքնամեկուսացել է

Կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել ԱԺ աշխատակազմում։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսով վարակվածի կոնտակտավոր անձ է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։ Պատգամավոր Բաղդասարյանը Para-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Հավելեց նաեւ՝ գանգատներ չունի, ինքնազգացողությունը շատ լավ է։ Իսկ այն հարցին՝ թե արդյոք շփվել է Ազգային ժողովի վարակված աշխատակցի հետ՝ Նազելի Բաղդասարյանը խուսափողական պատասխան տվեց․

Այսօր առավոտյան՝ նիստի մեկնարկին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ ԱԺ-ում նկատել է կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ գործողությունների խստացում։ Պատգամավոր Մարուքյանը ԱԺ նախագահ Միրզոյանին խնդրել էր ստույգ տեղեկություն տրամադրել խորհրդարանւմ տիրող իրավիճակի վերաբերյալ:

Համայնավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է երկար տեւել, եւ ԱԺ նախագահի խոսքով՝ իրենք չեն կարող կաթվածահար անել երկրի օրենսդիր մարմնի գրոծունեությունը։ Այսուհանդերձ, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան և կնախընտրեն չմասնակցել նիստերն. նրանց բացակայությունը կհամարվի հարգելի։

Մանրամասները՝ տեսանյութում։