«Հարսանիք լեռներում». Անթերի ռազմական գործողություն
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրված մայիսի 4-ին և հաստատված Արկադի Տեր-Թադևոսյանի և Ռաֆայել Գզողյանի ստորագրությամբ: Հրամանի կատարումը պետք է իրականացվեր օրեր անց: Ռազմական գործողությունն էլ զարգանալու էր 4 ուղղությամբ՝ հյուսիսային՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, արևելյան, հարավային՝ Լաչին, հյուսիսարևմտյան՝ Ջանհասան-Քյո-սա-լարի:
«Հարսանիք լեռներում». Անթերի ռազմական գործողություն անունը կրող գործողությունը սկսվել է 1992 թ.մայիսի 8-ի գիշերը: Ռազմական գործողության անվանումն իր նախապատմությունն ուներ: Շուշիի գրավման մարտական նախագիծը շատ համարձակ, ինչ-որ չափով նաեւ անհնարին բան էր թվում: Անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասել էր, որ եթե ռազմագործողությունը հաջողվի ու Շուշին ազատագրվի, ապա ինքը, անպայմանորեն, կամուսնանա։