Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն. Freedom House-ի զեկույցը Հայաստանի մասին
Հայաստանը` կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է: Սա «Freedom House»-ի նոր զեկույցում տեղ գտած բնորոշումն է: Այս բնորոշումը ստացած պետությունները, ըստ կազմակերպության գնահատականի, փորձում են քողարկել ավտորիտարիզմը կամ հենվում են ոչ պաշտոնական իշխանական կառույցների վրա՝ սահմանափակ հարգանք ունենալով ժողովրդավարության ինստիտուտների և գործունեության նկատմամբ: Դրանք սովորաբար չեն համապատասխանում էլեկտորալ ժողովրդավարության նույնիսկ նվազագույն չափանիշներին»: Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ. այս տիտղոսին Հայաստանն արժանացել էր նաև նախորդ տարի, միակ տարբերությամբ՝ 32 հորիզոնականից այս տարի տեղափոխվել ենք 33՝ մեկ միավորով բարելավելով դիրքը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում իշխանության 2 ճյուղերը՝ օրեսդիրը և գործադիրը գտնվում են իշխող կուսակցության՝ քաղաքացիական պայմանագրի վերահսկողության ներքո: Իշխանությունը դեռ կասկածում է, որ ուժային կառույցները՝ Ազգային Անվտանգությունն ու դատական համակարգը, շարունակում են ենթարկվել նախկին ռեժիմին: Այս համատեքստում իշխող ուժի առաջնահերթությունն է մնում իշխանության բոլոր ճյուղերում հաստատել իր վերահսկողությունը: