ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
18 May 2020

Ադրբեջանի զորավարժության և դիվանագիտական ակտիվության կապը

«Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ կարևոր ենք համարում»: Վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով նշեց նաեւ, որ իրենց չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո եւ Արցախի հարցը ուժային լուծում չունի. «Կան ամենատարբեր տեսակետները Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային կամ փաթեթային ձևերի վերաբերյալ: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հիմքում դրված է մի սկզբունք՝ որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամենինչ որոշված կամ համաձայնեցված չէ»,- նշել է Փաշինյանը:

«Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ կարևոր ենք համարում»:

Վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով նշեց նաեւ, որ իրենց չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո եւ Արցախի հարցը ուժային լուծում չունի.

«Կան ամենատարբեր տեսակետները Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային կամ փաթեթային ձևերի վերաբերյալ: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հիմքում դրված է մի սկզբունք՝ որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամենինչ որոշված կամ համաձայնեցված չէ»,- նշել է Փաշինյանը:

Հայկական դիվանագիտության վերացական ու կցկտուր վերջին հայտարարություններից շարունակում է օգտվել Ադրբեջանը: Այս անգամ արձագանքը ոչ թե գլխավոր դիվանագետի, այլ նրա խոսափողի մակարդակով էր: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան իր հախուռն տեքստում ասել է, որ Փաշինյանը ի վիճակի չի եղել ուսումնասիրել բանակցային գործընթացիը վերջին երկու տարում կամ էլ նման հայտարարությունները ցույց են տալիս, որ նա փորձում է խոչընդոտել գործընթացը.

 «Հետաքրքրիր է՝ արդյոք Փաշինյանը հետաքրքրվե՞լ է, թե ինչով է զբաղված Հայաստանի արտգործնախարարը բանակցային գործընթացի շրջանակում: Գուցե չի բացառվում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը իր վարչապետին չի ներկայացրել համանախագահների կողմից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում ՝ այս տարվա հունվարին Ժնեւում տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունները»,- ասել է Աբդուլաևան:

Ադրբեջանում այսօր  մեկնարկում է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ: Թե որքանով առնչություն ունի դիվանագիտական կառույցի խոսնակի նման բուռն հայտարարությունը զորավարժությունների մեկնարկի հետ՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ դրանք սովորաբար ունենում են քարոզչական բաղադրիչ.

«Դա կարող է ուղեկցվել դիվանագիտական ինչ-որ հայտարարություններով, կարող է և չուղեկցվել: Մի բան է պարզ մեզ համար և դա միշտ պետք է հիշել. Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշմնամական տրամադրվածությունները Հայաստանի հանդեպ»,- նկատում է Վրթանեսյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ զորավարժություններին, փորձագետն ընդգծում է, որ զորքերի ցանկացած լայնածավալ տեղաշարժ մեր սահմանների մոտ, մեզ համար որոշակի ռիսկեր է պարունակում․

 «Մեր համար միշտ պարտադիր է, ցանկացած տեղաշարժի դեպքում զգոն լինել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչն արվում է իրականում»,- նշում է փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը նաեւ հավելում է՝ այս զորավարժությունները պլանային են. հակառակորդը տարեկան 3-4 նման մասշտաբի զորավարժություն է անում: