Հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք քննադատել են ՀԽ նախագահի վիրավորական գրառումը
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործունեությունը։ Ստյոպա Սաֆարյանի արձագանքը չէր ուշացել. սակայն այն առավել քան անհամաչափ էր. ՀԽ նախագահը ոչ միայն քննադատել էր Էլիբեգովայի գործունեությունն ու տարիների աշխատանքը, այլեւ վատաբանել ու անձնական բնույթի վիրավորանքներ էր հնչեցրել։
Այդ գրառումը շատ արագորեն տարածվեց համացանցում: Անժելա Էլիբեգովային զորակցության խոսքեր հայտնեցին ինչպես սովորական օգտատերեր, այնպես էլ քաղաքական, հասարակական գործիչներ։
ՄԻՊ Արման Թաթոյանը Ստյոպա Սաֆարյանի խոսքերը խիստ մտահոգիչ որակեց: Առավել մտահոգիչ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը։
Ադրբեջանագետ էլիբեգովայի տարիների աշխատանքը կասկածի տակ դրած Ստյոպա Սաֆարյանի գրառումն անտարբեր չէր թողել նաև մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանին։ Նա գրել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող բոլոր գանգատներում Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադեբեկյանի հեղինակած ՛՛АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ" գիրքը ներկայացվում է որպես հավելված:
«Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար չկա»,- ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արձագանքն է ՀԽ նախագահի գրառմանը։