ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
20 May 2020

Սովորե՜ք տարանջատել անձնականն ու գործնականը․ կարծիքներ՝ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառման մասին

Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն օրերս մայրացել է։ Տաթեւիկին ֆեյսբուքյան շատ օգտատերեր շնորհավորեցին, բարեմաղթանքներ հղեցին։ Սակայն երեկ ուշ երեկոյան Արտյոմ Խաչատուրյան անուն ազգանունով օգտատերը Ռեւազյանի մասին մի անպարկեշտ գրառում արեց, որը կայծակնային արագությամբ տարածվեց Ֆեյսբուքի հայկական հատվածում։

Գրառումը զայրացրեց ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներին, շատերը դատապարտող գրառումներ ու հայտարարություններ արեցին։

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտարարեց, որ Ռևազյանի մասին գրառման վերաբերյալ գրություններն արդեն ուղարկել է իրավապահներին։ Այնուհետև ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց` ինքը եւս այդ գրառման առնչությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն։

Պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր վրոդովմունքն է հայտնել ու շեշտել՝ եթե վիրավորանքն ու լկտի բառապաշարը քրեորեն պատժելի չեն, ապա նման կերպարները պետք է հանրային պարսավանքի այնպիսի չափաբաժին ստանան, որ ամաչեն նույնիսկ տնից դուրս գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։