ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
21 May 2020

Շվեդիան անտեսում է ԱՀԿ հորդորները․ գլխավոր համաճարակաբանը հրաժարվել է դիմակ կրել

Շվեդիան անտեսում է ԱՀԿ հորդորները․ գլխավոր համաճարակաբանը հրաժարվել է դիմակ կրել

Շվեդիան այն քիչ երկրներից է, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված կարանտին չհայտարարվեց, եւ ամեն ինչ թողնվեց քաղաքացիների բարձր ինքնագիտակցության վրա։

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը օրեր առաջ BBC-ի Hard Talk հաղորդման ժամանակ հանգամանալից ներկայացրեց համայնավարակի հետ կապված մի շարք խնդիրներ եւ երկրում ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումներն ու շվեդական փորձը։ Նա վստահ է՝ որևէ մեկը չի կարող այսօր ասել, որ ստեղծված իրավիճակում կարանտինը ճիշտ է, իսկ իրենց որդեգրած ռազմավարությունը՝ սխալ, քանի որ այդպիսի եզրակացություն անելու համար բացակայում են գիտական հիմքերը։

Շվեդիայում դիմակներ չեն կրում․ հիվանդ լինելու դեպքում՝ մնում են տանը, իսկ դիմակը նախատեսված է միայն հիվանդների, բայց ոչ երբեք՝ առողջների համար։ Թեգնելն ինքը եւս դիմակ չի կրում։

Եթե զուգահեռ անցկացնենք ՀՀ հետ, որտեղ մարտի կեսերից մինչ օրս արդեն 3-րդ անգամ արտաակարգ դրություն է հայտարարվել, ինչպես նաեւ որոշակի ժամանակով՝ համազգային կարանտին, ապա մեր իրականությունում տրամագծորեն հակառակ պատկերն է՝ մտահոգիչ ցուցանիշներով: ՀՀ-ում վարակվածների հաստատված դեպքերը օր օրի աճում են, մահացությունները եւս։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացրել է բոլոր, այսպես կոչված, դավադրապաշտերին, որոնք պարբերաբար Պարետատան քայլերին դեմ կոչեր են անում․ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, որոնք նաև «կարծիք են» թողնում լրա