Դավիթ Խաժակյանը մտահոգված է՝ Երևանի գերծանրաբեռնված կենտրոնում հերթական շենքն է կառուցվում
Մաշտոցի պուրակին կից շենքերի բակում՝ Բուզանդի 45/2 հասցեում, թույլատրվել է հերթական բարձրահարկ շենքի կառուցումը։ Սա մտահոգել է Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ Ասում է՝ այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին հակասող որոշումները։
Երևանի կենտրոնը տարիներ շարունակ գերծանրաբեռնվել է նորակառույց շենքերով, Խաժակյանը հավելում է՝ կենտրոնի գերծանրաբեռնվածության մասին բազմիցս մտահոգություններ է հայտնել նաև ներկա իշխանությունը․
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Պարայի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ այդ շենքի շինթույլտվությունը տրամադրել է քաղաքային նոր իշխանությունը, միաժամանակ հավելեց՝ այդ տարածքում նույն ծավալի շինարարություն անելու գործընթացը, սակայն, սկսվել էր դեռ տարիներ առաջ:
Դավիթ Խաժակյանը պնդում է՝ քաղաքապետարանը կառուցապատող ընկերությանը թույլտվություն տալով խոչընդոտում է քաղաքի համաչափ զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում