Նոր նշանակումներն Արցախում ավելի քան սպասելի էր․ քաղաքագետ
Նոր եւ ուշագրավ նշանակումներ՝ Արցախում։ Պաշտոններ են ստացել Արցախի ԱԺ և նախագահի ընտրություններում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական հակառակորդներ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը։ Նախագահ Հարությունյանն ասում է՝ նշանակումների մասին երկար է մտածել և խնդրում՝ դրանք չհամարել քաղաքական առևտուր։
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն էլ կզբաղեցնի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Արցախի նախագահը նկատում է՝ «վերջնական հանգրվանի ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ»:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի այս նշանակումները ավելի քան սպասելի է համարում: Այս եզրակացությանը հանգել է՝ դիտարկելով դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածու Հարությունյանի որդեգրած քաղաքական մարտավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում