ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
28 May 2020

ՌԴ-ն ՀՀ-ին մերժեց, իսկ Վրաստանին նվիրեց 15 տոկոսով էժան գազ

Վրաստանի Առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանը խորհրդանշական նվեր է արել: Ավելի շուտ՝ ֆինանսապես շոշափելի նվեր. ռուսական կողմն ընդառաջել է գազի գինը նվազեցնելու վրացական կողմի առաջարկին:

Գազի գնի նվազեցման մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։ «Հաշվի առնելով այն իրողությունները, որ էներգետիկ շուկայում մրցակցությունը սրվել է, իսկ նավթամթերքի գներն աշխարհում նվազում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գազի գնի նվազեցմանը: Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, կասեմ միայն, որ Վրաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ 15 տոկոսով»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

2006թ․ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանում Վրաստանը դադարել էր «Գազպրոմ»-ից գազ գնել: Վրաստանը Ռուսաստանից ստանում էր միայն Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար: 2019 թ․ ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ Թբիլիսին վերադառնում է ներքին սպառման նպատակով ռուսական գազի ձեռքբերման պրակտիկային:

Մանրամասները՝ տեսանյութում