ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
27 May 2020

Գուրգեն Մարգարյանի գործով Ադրբեջանը պարտություն կրեց. Սաֆարովը պիտի կրի ցմահ ազատազրկումը

Կացնի 16 հարված և 16 տարվա սպասում: Արդարադատության վերականգնման երկարատեւ սպասումն այսօր արդարացրեց մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ հրաապարակելով Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպայի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը:

«Առաջին ձեռքբերումը, որ կա այս վճռի կայացմամբ, այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը և  այս անպատժելիության համար պետությունն է հանձնառու: Հետագա բոլոր միջոցները, որոնք պահանջվելու են, դրա հասցեատեր է լինելու ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը»,- ասում է Սահակյանը:

Ադրբեջանը նաեւ, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային 2012 թվականին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս եւ ապահովել նրա առաջխաղացումը զինված ուժերում