լրաԳՐՈՂԸ ՏԱՆԻ
27 May 2020

ԼրաԳՐՈՂԸ ՏԱՆԻ #9 || Հաղորդման հյուրն է «Արմենպրես»-ի լրագրող Շանթ Խլղաթյանը

➡️Արդյունավետ աշխատանք տնի՞ց, թե՞ աշխատավայրից։

➡️Ի՞նչ բարդությունների առջեւ կանգնեցինք մենք՝ լրագրողներս, արտակարգ դրության սկզբում եւ նաեւ՝ հիմա, ի՞նչն էր հատկապես հունից հանում

➡️Այս ժամանակահատվածում շատ լրագրողներ ինքամեկուսացման ռեժիմում չէին եւ իրադարձությունների վայրերում սոցիալական հեռավորության մասին երբեմն խոսք անգամ լինել չէր կարող։ Ո՞րն է լուծումը։

➡️«Արմենպրես»-ի լրագրողներից մեկը կորոնավիրուսով վարակվեց։ Ի՞նչ փոխեց դա լրատվամիջոցի կյանքում։

➡️Հիմա շատ է խոսվում, թե լրատվական դաշտն ընդգծված ընդդիմադիր-իշխանական կամ, ինչպես ընդունված է ասել, սեւերի ու սպիտակների է բաժանված։ Պետական լրատվամիջոցները մշտապես ասոցացվել են իշխանության հետ, նոր իշխանության դեպքում էլ այս հարցում ոչինչ չի փոխվել։ Արդյոք դա այդպե՞ս է, թե ինչ-որ բան փոխվել է։

➡️Արդյոք խտրական վերաբերմունք չէ՞, երբ «Արմենպրես»-ի լրագրողները գրեթե միշտ երկրի ղեկավարի հետ գնում են օտարերկրյա գործողումներին, իսկ գործընկեր մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաճախ հերթ չի հասնում։

➡️Ո՞ր խնդիրներն է Շանթ Խլղաթյանն առանձնացնում՝ որպես լրատվական դաշտը ջլատող, լրագրողի աշխատանքը հարվածի տակ դնող։

➡️Ի՞նչն է նյարդայնացնում լրագրողին գործընկերների պահվածքում։


???? Այս և այլ հարցերի շուրջ #լրաԳՐՈՂԸՏԱՆԻ #9 հաղորդման շրջանակում զրուցել ենք «Արմենպրես»-ի լրագրող #Շանթ_Խլղաթյանի հետ