ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 May 2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17.8 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17.8 տոկոսով
Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջեւ: Տնտեսական բացասական ցուցանիշներից, կարծես թե, ոչ մի պետություն չի կարողանում խուսափել: Հայաստանը եւս բացառություն չէ: Պանդեմիայի հետեւանքով հաշված ամիսների ընթացքում զգալի ու բավական լուրջ հարված հասցվեց տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ հանրային սննդից մինչև շինարարություն ու զբոսաշրջություն:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ նվազել է 17.8 տոկոսով:
Սա թերևս առաջին ցուցանիշներից է, որ մեր երկիրն արձանագրում է կորոնավիրուսի պայմաններում:
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփումը, մեղմ ասած, հուսադրող չէ: