ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2020

Ալեքսիս Օհանյանն իր տեղը զիջել է աֆրոամերիկացու

Ամերիկյան «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ Ալեքսիս Օհանյանը լքում է ընկերության տնօրենների խորհրդում իր պաշտոնը: Օհանյանն այդ քայլին գնացել է այն ակնկալիքով, որ իր տեղը կնշանակվի աֆրոամերիկացի։

«Ես 15 տարի առաջ համահիմնադրեցի «Reddit»-ը մարդկանց օգնելու համար, որ նրանք համայնք ու պատկանելության զգացում գտնեին: Վաղուց արդեն ժամանակն է ճիշտ բան անելու:

Ես հրաժարվել եմ «Reddit»-ի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից եւ հորդորել եմ խորհրդի անդամներին իմ տեղը նշանակել սեւամորթ թեկնածուի: «Reddit»-ի իմ բաժնեմասից ստացվելիք հասույթը օգտագործելու եմ ռասայական ատելությունը զսպելու համար: Ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Ես սա ասում եմ որպես հայր, որը պետք է պատասխանի իր սեւամորթ դստերը, երբ նա հարցնի՝ իսկ ի՞նչ արեցիր դու»,- Ալեքսիս Օհանյան «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր:

 

Մանրամասները՝ տեսանյությում: