ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2020
Արցախ մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով
Կորոնավիրուսի 1192 թեստ, որից 59 հաստատված, 74 քաղաքացի էլ մեկուսացած: Սա Արցախում կորոնավիճակի ընդհանուր նկարագիրն է: Չնայած ոչ մեծ թվերին՝ իշխանությունը նախատեսում է խստացնել սահմանափակումները: Նախագահ Արայիկ Հարությունյանից Արցախի պարետատունն այսօր ծանր հանձնարարական է ստանալու, որ պետք է կյանքի կոչել:
«Դա լինելու է այն, որ սահմանը հատել միմիայն ձեռքին ունենալով COVID-19 տեսակի համավարակի թեստի բացասական արդյունք. այսինքն՝ հետազոտվել, հետո գալ Արցախ. բոլորի համար դա պետք է անխտիր պայման լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ամեն օր Հայաստանից 500-600 մարդ է ելումուտ անում Արցախ, որոնց թվում հնարավոր է եւ վարակակիրներ են լինում:
Մանրամասները՝ տեսանյութում: