ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2020

Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի ու սննդի պակաս չի եղել․Անդրանիկ Քոչարյան

2016 թ․ ապրիլյանի օրերին պաշտպանության բանակը ոչ սպառազինության, ոչ վառելիքի, ոչ էլ սննդի պակաս չի ունեցել։ Հունիսի 4-ին ապրիլյան քառօրյայի մարտական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները, եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասով փարատեց առկա կասկածները։ «Չկա այդպիսի բան, ես հիմա պատասխանատու հայտարարում եմ։ Փակենք այդ թեման։ Ամեն ինչ եղել է, պրոբլեմներն այլ տեղ են»,- ասել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 


Զինամթերքի ու սննդի պակասի մասին խոսակցությունները ավելի վաղ Քոչարյանը որակել էր որպես շահարկումներ, որոնք իրենց ուսումնասիրությունների ժամանակ չեն հաստատվել։ «Այդ հարցը հանձնաժողովը քննել է նաեւ Լեւոն Մնացականյանի հետ միասին։ Նա ինչ ասել է, ասել է ազնիվ ու համոզիչ․ նա հերքել է»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո էլ Անդրանիկ Քոչարյանը վերահաստատեց իր խոսքերը։ «Դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել՝ ոչ զինամթերքի, ոչ էլ սննդի խնդիր։ Վստահաբար կարող եմ ասել»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: