Հայ-ադրբեջանական սահմանի հարաբերական անդորրն ու ոչ հարաբերական պատերազմը
Հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը դեռ լարված է պահում աշխարհի ուշադրությունը: Ադրբեջանի հրահրած էսկալացիան հայկական զինված ուժերը կարողացել են արագորեն ու բարձր պրոֆեսիոնալիզմով սառեցնել. սակայն ամեն ինչ հարաբերական է: Ադրբեջանն այս բախումների ընթացքում կիրառել է նաեւ իր սիրելի մարտավարությունը՝ թիրախավորել ու հրետակոծել հայկական բնակավայրերը:
Ամեն ինչ սկսվեց հուլիսի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները ՈՒԱԶ-ով փորձել են մոտենալ հայկական դիրքերին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո հակառակորդի զինվորները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Նույն օրը երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է կրակել 82 մմ ականանետից և տանկից: Տարբեր ինտենսիվությամբ կրակոցները շարունակվել են տեւական ժամանակ: Մինչեւ ուշ գիշեր տեւած հրետակործությունը դադարել է երկու-երեք ժամ, որից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական ստորաբաժանումներն այս օրերին հակառակորդին հասցրել են հուժկու հարվածներ՝ խոցելով տանկեր, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ անխոցելի համարվող իսրայելական 30 միլիոն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական անօդաչու թռչող սարքը:

Սահմանին ներկայում հարաբերական անդորր է. այս հարաբերական անդորրի ֆոնին հակառակորդը անցած գիշեր սահմանի առանձին հատվածներում շարունակել է հրաձգային զինատեսակներից խախտել կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: