ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
22 Jul 2020

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը՝ Գալյա Նովենց

Ֆենոմենալ երեւույթ ազգային կինեմատոգրաֆում։ Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը։ Հենց այսպես էին գնահատում արվեստագետները ազգային կինոյի տաղանդավոր դերասանուհի, 20-րդ դարի հայ կինոյի մեծություններից Գայլա Նովենցին։ Բազմաթիվ ու անզուգական կերտած կերպարներ՝ թատրոնում եւ կինոյում, ռադիոբեմադրություններ, կրկնօրինակումներ։

Հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին խաղացել է մոտ 25 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են՝ «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Հեղնար Աղբյուր», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը»:
Իսկ ահա ռեժիոսոր Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Մեր մանկության տանգոն» ֆիլմը ճակատագրական պիտի դառնար, թե Նովենցի, թե ընդհանրապես հայ կինոյի համար: Նովենցն այստեղ անգերազանցելի էր: Հենց այս ֆիլմում կերտած կերպարի համար էլ արժանանալու էր Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Լավագույն կանացի դեր» մրցանակին: Ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճը մոտ տասը րոպե ծափահարում էր:
Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը դերասանուհու առաջնախաղն էր կինոյում։ 1965թ․ նկարահանված ֆիլմում Նազիի կերպարը մարմնավորող Նովենցը էկրանին երեւաց ընդամենը 7- 8 րոպե, սակայն դա հերիք էր՝ հասկանալու համար, որ նա չէր խաղում, այլ ապրում էր:

Նովենցի եւ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի որդին՝ բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն ասում է՝ մանկությունս անցել է կուլիսների հետևում, ինչն էլ չէր կարող ազդեցություն չունենալ հետագա մասնագիտության վրա։

Որդին հիշում է՝ մայրն անչափ հոգատար էր,, ասում է՝ դա հատկապես առավել շատ զգացվում էր հեռավորության վրա։

Առանձնացնում է նաեւ Նովենցի մարմնավորած այն կերպարները, որոնք ամենից շատ է սիրում:

Տաղանդավոր դերասանուհու վերջին մարմնավորած կերպարը Սանամի դերն էր՝ Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը» ֆիլմում, իսկ թատրոնում՝ «Տարօրինակ միսիս Սեվիջ» ներկայացումն էր։ Իսկ Գալյա Նովենցի մասին վավերագրական ֆիլմը նկարահանելու է որդին։

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը կյանքից հեռացավ 2012 թվականի հենց այս օրը՝ հուլիսի 22-ին՝ ծանր հիվանդությունից հետո։ Հայ կինոյի Աննա Մանյանին 75 տարեկան էր։