ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
06 Jun 2017

Համացանց ներբեռնած ոչ մի տվյալ կամ լուսանկար չի «մոռացվում». Շուշան Դոյդոյան

Տեսահսկում ամենուր. անձնական կյանքի միջամտությո՞ւն, թե՞ անվտանգության ապահովում:

 

 Համացանցում ոչինչ չի մոռացվում, համացանց ներբեռնած տվյալները եւ լուսանկարները չեն հեռացվում, դրանք «հետք» են թողնում: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ընդգծում է՝ երբ մարդ հրապարակում է լուսանկար կամ անձնական տվյալներ, ապա վաղը չպետք է զարմանա, որ որոնման որեւէ համակարգ այդ տվյալներն իրեն վերադարձնի: «Այսօր սոցիալական կայքերում ինչ ասես ներբեռնում են, ինչ տվյալ ասես հրապարակում են: Եթե անգամ «կոնֆիդենցիալ սեթինգն» այնպես են դնում, որ միայն ընկերները տեսնեն, ապա դա չի կարող ապահովագրել, որ վաղն այդ անձնական տվյալները չեն կարող օգտագործվել երրորդ անձի կողմից»,-նշում է նա:

 Գործակալության պետը շեշտում է՝ եթե չեք ցանկանում, որ ձեր անձնական տվյալներ կամ ձեր ու ձեր երեխաներին նկարներն օգտագործվեն ամենատարբեր նպատակներով, ապա մի՛ հրապարակեք: «Եկեք չմոռանանք նաեւ, որ այդ երեխան մեծանալու է ու ամաչելու, որ ծնողը, իր բավական անհաջող իրավիճակում արված լուսանկարը, դարձրել է հանրային սեփականություն. նա էլ լուրջ պաշտոն է զբաղեցնում կամ լուրջ կարգավիճակ ունի, ամաչում է եւ չի կարողանում դա ջնջել համացանցից: Ամեն քայլից առաջ մի պահ մտածեք»,-հորդորում է Շուշան Դոյդոյանը:

 Ոչ միայն համացանց, այլեւ տեսահսկում ամենուր. տեսախցիկներ ճանապարհներին, խանութներում, դպրոցներում, հանրային վայերում: Անձնական կյանքի միջամտությո՞ւն, թե՞ անվտանգության ապահովում: Այս հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման մեջ: