ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
26 Mar 2021

Թուրքիան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ բացել Մեղրիի միջանցքը, ինչը Հայաստանի համար ազգային աղետ կլինի. Վարուժան Գեղամյան

❗ Թուրքիայի ակտիվությունը հարավային Կովկասում, որը միտված է նաև Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն, ոչ այլ ինչ է, քան նաև արևմտյան նպատակ՝ Ռուսաստանին դուրս մղելու տարածաշրջանից։ ❗ Ղրիմը Թուրքիայի հիմնական ազդեցության գոտիներից է․ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։ ❗ Կապիտուլյացիայից հետո Հայոց ցեղասպանության նշանակությունը մի քանի անգամ մեծացել է։ ❗ Ցեղասպանությունն այժմ այն եզակի գործիքներից է, որը մեզ հնարավորություն է տալիս ճնշել Թուրքիային։ Եթե դա անկարևոր լիներ, ապա չէինք տեսնի վտանգի զգացում թուրքական կողմում։ ❗ Թուրքիան իրեն առաջին անգամ թույլ է տալիս Հայաստանի ներքին գործերին միջամտել։ ❗ Թուրքիան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ բացել Մեղրիի միջանցքը, ինչը Հայաստանի համար ազգային աղետ կլինի։ ❗ Եթե Հայաստանում ազգային իշխանություն գա, ապա այդ դեպքում մենք ունենք գործիքակազմ դիմադրելու թե Մեղրիի միջանցքին, թե հակահայ նախագծերին։