ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2017
Կապանի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարեց առաջին օդանավը
Նախատեսվում է առաջիկայում իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ:
Կապանի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարեց առաջին օդանավը: Օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են: Նախատեսվում է առաջիկայում իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ:
Թռիչքուղու երկարությունը 1590 մետր է, լայնությունը՝ 40, ծածկն ասֆալտբետոնից է: Ծովի մակարդակից բարձրությունը 704 մետր է:
Կապանի օդանավակայանը կառուցվել է 1972 թվականին: Առաջին թռիչքներն իրականացվում էին «ՅԱԿ-40» ինքնաթիռներով: 1990 թվականից հետո օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: