ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
13 Jun 2017
Աղավնատուն համայնքում կարկտահարվել է բանջարեղենի 100, պտղատու ծառերի 80 տոկոսը
Մոտ 20 րոպե տեղացած կարկուտի և քամու հետևանքով երեկ հողին են հավասարվել բանջարեղենի ցանքատարածությունները, խաղողի այգիները, վնասվել են պտղատու ծառերը:
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում հունիսի 12-ը օրացույցում կարմիրով կնշեն. մոտ 20 րոպե տեղացած կարկուտի և քամու հետևանքով երեկ հողին են հավասարվել բանջարեղենի ցանքատարածությունները, խաղողի այգիները, վնասվել են պտղատու ծառերը:
Վարկերի տակ կքած բնակիչներին այսօր արդեն ոչինչ չի մխիթարում:
Ձմերուկի ցանքատարածություններից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ գտնվող հակակարկտային կայանը թեև աշխատել է, բայց որևէ օգուտ չի տվել:
Խոստացվող օգնությանը, սակայն, գյուղացիները չեն հավատում: Նմանատիպ խոստումներ անցյալ տարի էլ էին լսել:
Ու մինչ հուսահատված գյուղացիները չորացած շիվերն են պոկում ու հաշվարկում կրած վնասը, համայնքի ղեկավարի հույսը մնում է միայն աստված: