ԼՐԱՀՈՍ
23 Nov 2022

Եթե ինչ որ մեկը որոշում է՝ այնքան է կայացել, որ կարող է անհատական գործունեություն ծավալել, իրենց բարի ճանապարհ. Վահե Հակոբյանը՝ Աննա Գրիգորյանի եւ Արթուր Սարգսյանի՝ կուսակցությունը լքելու մասին

Եթե ինչ որ մեկը որոշում է՝ այնքան է կայացել, որ կարող է անհատական գործունեություն ծավալել, իրենց բարի ճանապարհ. Վահե Հակոբյանը՝ Աննա Գրիգորյանի եւ Արթուր Սարգսյանի՝ կուսակցությունը լքելու մասին

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը և առաջիկայում մեծ ծրագրեր ունի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը, պատգամավոր Արթուր Սարգսյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսացությունից հեռանալու դիմում են գրել:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը պարզաբանեց, որ միայն Աննա Գրգորյանը և Արթուր Սարգսյանն են դիմումներ ներկայացրել, իսկ Առուշ Առուշանյանից կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասով դիմում չի ստացել.

«Առուշանյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենք, նա ամիսներ առաջ ասել է, որ էլ չի ցանկանում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այդքանով սահամանփակվել է խոսակցությունը»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Աննա Գրիգորյանին և Արթուր Սարգսյանին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ նրանք դեռևս ամսիներ առաջ են դուրս եկել կուսակցությունից, ինչը եղել է նաև կուսակցության մոտեցումը.

«Խոսքը գնում է կուսակցական կարգապահության մասին: Մենք համոզված ենք, որ նման բարդ իրավիճակում բոլոր որոշումները պետք է կայացվեն թիմային, իսկ եթե ինչ որ մեկը որոշում է, որ այնքան է կայացել որպես քաղաքական գործիչ, որ կարող է անհատական գործունեություն ծավալել, իրենց բարի ճանապարհ և ամենայն հաջողություն:Սխալ է, որ անհատները կուսակցության կարգապահությունը խախտեն, դրա համար էլ այդ որոշումը կայացվել է։

Հարցին՝ այսինքն Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը առանց կուսակցության հետ համաձայնեցնելո՞ւ են գործել, Հակոբյանն ասաց.

«Չեմ ուզում փակագծեր բացել այս պահին, բայց՝ նման մի բան»,-ասաց նա:
Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ իր գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը, ավելին՝ առաջիկայում նոր ծրագրեր ունի:

Պատգամավորը հերքեց նաև մամուլում շարունակ շրջանառվող լուրերը իր՝ մանդատը վայր դնելու մասին.
«Ես այսօր նման մտադրություն չուեմ»,-ասաց Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո