Ջրամատակարարման անջատումներ օրենքի փոփոխության հետևանքով
Սևակ Ծատուրյանը բնակարանի կառուցման նպատակով նոր հողատարածք գնելուց հետո դիմել է Վեոլիա Ջուր ջրամատակարարման գործընթացի օրինականցման համար:
Այսօր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ներկայացուցիչները անջատեցին միացումը՝ հղում կատարելով կառավարության թիվ 658 որոշմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված թիվ 378-Ն որոշման համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգը կառուցում է ջրամատակարարը կամ դիմող անձը՝ դիմող անձի հաշվին:
Գործընթացի արժեքը կախված է մի քանի գործոններից և կարող է կազմել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դրամ: Ժամկետները ձգվում են շուրջ 80 աշխատանքային օր, որի ընթացքում ջրամատակարարումը ենթակա է անջատման:
Այսօր Սևակ Ծատուրյանի իրավիճակում են ևս 700 քաղաքացի:
Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովից նշում են սա անխուսափելի գործընթաց է: