ԼՐԱՀՈՍ
01 Nov 2024

«Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև»․ Վարդանյան

«Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև»․ Վարդանյան

«Երեկ տուն հաջողվեց հասնել մոտավորապես ժամը 2֊ին՝ ՁՊՎ֊ի դիմաց դիմավորում էինք ապօրինի ձերբակալված քաղաքացիներին։

Արդյունքում բոլոր 9 ապօրինի ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին՝ առանձնահատուկ շնորհակալություն նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին։

Ապօրինի ձերբակալված քաղաքացիներից Հովհաննես Ավետիսյանն արդեն հայտարարել է այս թեմայով վացը՝ նոյեմբերի 2֊ին մամուլի ասուլիս հրավիրելու մասին։

Այս պահին այս թեմայով բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև։

Կարծում եմ՝ այս թեման պետք է հնարավորինս պահել հանրության ուշադրության կենտրոնում։ Փաստացի այս պահին գործող իշխանությունների համար ինչ֊որ չափով զսպաշապիկի դեր է կատարում միայն հանրային մեծ արձագանքը»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության Քրիստինե Վարդանյան