«Մարդու իրավունքների պաշտպանը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»․ Ավետիսյան
«Լրատվամիջոցներին խնդրում եմ հանրայնացնել խնդիրը, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը չի իջնում հանդիպելու մեզ հետ
Արդեն մի քանի օր է, ինչ թիրախային բռնաճնշումների են ենթարկվում քաղաքացիական դիրքորոշում ունեցող ու ակտիվ երիտասարդները։ Զենք պահելու շինծու մեղադրանք է առաջադրվում մարդկանց, ինչի արդյունքում 72 ժամով բերման են ենթարկում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ ոք այս ապօրինի գործողություններով չի հետաքրքրքվում։
Մենք հիշեցնում ենք ՄԻՊ-ին, որ ինքն անկախ գրասենյակ է, ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը ու օժված է պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշումների են ենթարկվում։
Մարդու իրավունքների պաշտպանը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և մենք տեսնում ենք, որ նա ծառայում է Կառավարությանը ու տպավորություն է, որ նա հաշվետու է վարչապետին ու գործում է նրա թելադրանքի ներքո»։
Հովհաննես Ավետիսյան