ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
08 Dec 2017

Բանակը բոլորի համար է, բացի հոգևորականներից և մարզիկներից

Շարժման խրոնիկան եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի զրույցը՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում:


Այս տարվա հոկտեմբերի 16-ին ուսանողները նախաձեռնում են «Հանուն գիտության զարգացման» շարժումը: Նրանց պահանջների թվում էր՝ պահպանել տարկետման ներկայիս կարգը՝ վերացնելով առկա կոռուպցիոն ռիսկերը, կրթությունը և գիտությունը չստորադասել պաշտպանության ոլորտին: Ձևակերպված պահանջներով բաց նամակն ուղարկվում է նախարարներ Լևոն Մկրտչյանին և Վիգեն Սարգսյանին: Ոչ մի արձագանք:


Այս ամենին հաջորդում են ուսանողական հավաքներ, երթեր, դասադուլ, հանդիպում ՀՀ վարչապետի հետ, այնուհետեւ հացադուլ: Շարժման խրոնիկան եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի զրույցը՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: