ԼՐԱՀՈՍ
11 Nov 2024

Բելառուսը պաշտոնապես դարձավ BRICS-ի գործընկեր

Բելառուսը պաշտոնապես դարձավ BRICS-ի գործընկեր

Բելառուսը պաշտոնապես դարձել է BRICS-ի գործընկեր, հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 5-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նամակ է ստորագրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես գործընկեր BRICS-ին միանալու հանրապետության պատրաստակամության մասին: Անձնական հանդիպման ժամանակ փաստաթուղթը Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը փոխանցել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովին։

Գրավոր հրավերին պաշտոնական պատասխանը անդամ պետությունների կողմից համաձայնեցված գործընկերոջ կարգավիճակ ստանալու ընթացակարգի պարտադիր տարրն է: Հենց այս պահից է, որ երկիրը պաշտոնապես համարվում է BRICS-ի գործընկեր»,- հայտնել են նախարարությունից։ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար և «առանձնահատուկ գոհունակությամբ նշել, որ Բելառուսի մասնակցությունը BRICS-ին, որպես գործընկեր, ձևակերպվում է հենց Ռուսաստանի նախագահության շրջանում», հաղորդում է ԱԳՆ-ն։

Ինչպես պարզաբանել է դիվանագիտական գերատեսչությունը, գործընկեր երկրի կարգավիճակը, ի թիվս այլ բաների, նախատեսում է շարունակական մասնակցություն գագաթնաժողովների և BRICS -ի արտգործնախարարների հանդիպումների հատուկ նիստերին:

 

Աղբյուրը՝ Yerkir.am