ԼՐԱՀՈՍ
11 Nov 2024

Հնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների ակտիվ խթանման օգտին

Հնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների ակտիվ խթանման օգտին

Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրային բանակցությունների «ակտիվ առաջխաղացման» օգտին։ Այս մասին Մումբայում ռուս-հնդկական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների առևտրի շուրջ բանակցությունները սկսվել են այս տարվա մարտին, մենք պետք է ակտիվորեն առաջ շարժվենք»,- հայտարարել է նա։

 

 ABC MEDIA -ն է փոխանցում