«Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի»․ Հայկ Նահապետյան
Թրամփը իշխանության գալուց հետո զիջումների է գնալու Ուկրաինայի հաշվին, ավարտի պատերզմը ՌԴ-ի հետ, քանի որ արդեն ակնհայտ է, որ այդ երկրին զինական առումով հնարավոր չէ հաղթել , և կենտրոնանալու է Չնաստանի դեմ տնտեսական հակամարտության վրա։
«Փաստինֆոյի» տաղավարում հարցազրույցի ընթացքում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը նշեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալու նաև մեր տարածաշրջանից։
Ըստ Նահապետյանի՝ «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը նույնպես դուրս է գալու։
Հարցին, թե արդյոք այս իրավիճակում Ադրբեջանը և Թուրքիան չեն շտապելու՝ իրագործելու իրենց պլանները։
«Կա էսկալացիայի վտանգ։ Ադրբեջանը և Թուրքիան չեն որոշելու պատերազմ սանձազերծել, եթե այստեղ պատերազմ լինի՝ ուզած, թե չուզած ներդրավվելու են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այսինքն, Ալիևը ու Էրդողանը չեն որոշելու, իրենք վերադաս ունեն՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան, հիմա հարցն այն է, որ նրանք շատ են ուզում, որ այս տարածաշրջանը պայթի։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է ու սպասում հարմար պահի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք պետք է պատրաստ լինենք հայրենիքը պաշտպանելու։
Աղբյուր` Փաստինֆո