«Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա». Թայանի
Իտալիայի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Անտոնիո Թայանին հաստատել է՝ Ուկրաինա իտալացի զինծառայողներ ուղարկելու մտադրության բացակայության մասին դիրքորոշումը ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան քննարկումներ են անցկացնում արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման շուրջ:
«Մենք ոչ մի զինվոր չենք ուղարկի Ուկրաինա կռվելու, մենք Կիևին օգնում ենք քաղաքական, ֆինանսական, ռազմական առումով՝ օգնություն ուղարկելով, բայց մենք զինվոր չենք ուղարկի կռվելու։ Մենք պետք է խուսափենք էսկալացիայից», - հայտարարել է նա Հռոմի մերձակայքում գտնվող Ֆյուջի քաղաքում «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերսկսել են արևմտյան զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումները, հայտնում է Monde պարբերականը:
«Հաշվի առնելով ԱՄՆ - ի կողմից Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հեռանկարը՝ կապված Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հետ, Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում, որ կգլխավորեն Ուկրաինայի հարցով կոալիցիան այն պայմաններով, որոնք դեռ պետք է որոշվեն», - գրում է լրատվամիջոցը:
Պարբերականի տեղեկություններով՝ դա քննարկվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթորմերի՝ նոյեմբերի 11-ին Փարիզ կատարած այցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նրա հանդիպման ընթացքում:
Աղբյուրը՝ Yerkir.am