ԼՐԱՀՈՍ
06 Jan 2025

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իսրայելը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել, եթե Թեհրանի վրա ևս մեկ ռազմական հարձակում ձեռնարկի։ Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով իր երկրի հանձնառությունը դիվանագիտական ջանքերին և Իսրայելի ցանկացած ագրեսիային պատասխանելու լիակատար պատրաստակամությունը։

«Հուսով եմ, որ Իսրայելը զերծ կմնա անխոհեմ գործողություններից, քանի որ դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի»,- ասել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

«Մենք հավատում ենք, որ բանականությունը, ի վերջո, կհաղթի և կկանխի այնպիսի գործողությունները, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ»,- հավելել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների, այդ թվում՝ Չինաստանի հետ աշխատելու Իրանի հանձնառությունը՝ լարվածությունը թուլացնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար:

Աղբյուրը՝  Yerevan.Today