Բրիտանացիներն Աֆղանստանում միտումնավոր սպանել են բոլոր մարտունակ տղամարդկանց և դեռահասների.Telegraph
Բրիտանական հատուկ օդային ծառայության (SAS) ստորաբաժանումներից մեկի զինվորները դիտավորյալ սպանել են Աֆղանստանում բոլոր մարտունակ տղամարդկանց։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով անանուն բրիտանացի սպայի հայտարարությունը, ով այս տեղեկությունը հայտնել է 2010-2013 թվականներին Աֆղանստանում պատերազմի ժամանակ թագավորության զինվորականների կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հրապարակային հետաքննության ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ SAS-ի մեկ ստորաբաժանման անդամները սպանել են նաև մինչև 16 տարեկան դեռահասներին, նույնիսկ եթե նրանք որևէ վտանգ չէին ներկայացնում:
Նշվել է, որ զինծառայողներն այնուհետ զենք են թողել նրանց մոտ՝ «տպավորություն ստեղծելու, թե մահացածը զինված է եղել»։ Ընդգծվել է, որ այս ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկությունն աղբյուրն իմացել է նշված ստորաբաժանումում ծառայող SAS-ի ներկայացուցչից՝ 2011 թվականի մարտին համատեղ վարժանքների ժամանակ։ Նա այդ մասին զեկուցել է իր վերադասին, սակայն նա այդ հարցը չի բարձրացրել այս ստորաբաժանման հրամանատարի մոտ՝ ենթադրելով, որ նման մեղադրանքների հետևում անձնական թշնամանք է կանգնած այս կազմավորման մարտիկների նկատմամբ։ Միաժամանակ տեղեկատուի հրամանատարը ձայնագրել է նրանց խոսակցությունը, ապա հանդիպել հատուկ նշանակության ջոկատի տնօրենին։
2010-ից 2013 թվականներին Աֆղանստանում բրիտանական զորքերի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հանրային հետաքննությունը սկսվել է Մեծ Բրիտանիայում 2023 թվականին այն բանից հետո, երբ BBC-ն հաղորդել է տասնյակ մարդկանց կոտորածների մասին: Հետաքննությունը նպատակ ունի պարզելու, թե արդյոք Միացյալ Թագավորության ռազմական և քաղաքական ղեկավարությունը թաքցրե՞լ է Աֆղանստանում արտադատական սպանություններն ավելի քան 10 տարի: Հետաքննության ղեկավարն է Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանի դատավոր Չարլզ Հադոն-Քեյվը։
The Daily Telegraph-ը հիշեցրել է, որ նախկինում, ռազմական դատախազության երկու հետաքննության արդյունքների հիման վրա, թագավորության զինվորականներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
Աղբյուրը՝ ABC MEDIA