ԼՐԱՀՈՍ
09 Jan 2025
«Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է». Մեդվեդև
Չեմ բացառում, որ Փաշինյանը Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»,- նշել է նա։
Աղբյուրը՝ ABCMEDIA