ԼՐԱՀՈՍ
21 Jan 2025

«Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է»․ Լավրով

«Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է»․ Լավրով

ՌԴ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,-ասել է Լավրովը։

 

Նա նշել է, թե Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, ընդգծելով, որ առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի։

 

«Անցած տարվա ընթացքում այն հասել է  շուրջ 12 մլրդ դոլարի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

 

 ABC MEDIA -ն է փոխանցում