ԼՐԱՀՈՍ
29 Jan 2025
«Մոտենում է օրը. ժողովուրդը պայթելու է ու թափվի հրապարակ, յուրաքանչյուրն ունի բողոքի իր պատճառը». Գեղամ Մանուկյան
Զինված ուժերի շուրջ ձեւավորված մթնոլորտն իր վատ ազդեցությունն է ունենում։ Վերջին տարիներին շատ անշուք են անդրադառնում այդ օրվան։ Իշխանությունը փորձում է հանրությանը կարգախոսներ հրամցնել և ինքնախաբեության գիրկը նետել, քան զբաղվել զինված ուժերի բարեփոխումներով։
«ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։
Բանախոսի դիտարկմամբ, այս իշխանությունների հիմնական նպատակն է՝ արհեստական մթնոլորտ ստեղծելը, որպեսզի մարդիկ ինքնաբավարարվեն։ Հայաստանի զինված ուժերը դարձել են Հնդկաստանի ռազմաարդյունաբերության գովազդային վահանակ։ Սա ավելի շուտ ինքնախաբեություն է, քան բուն գործընթացն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում