ԼՐԱՀՈՍ
29 Jan 2025

«Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց»․ Լիլիթ Գալստյան

«Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց»․ Լիլիթ Գալստյան

«Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ քպ առաջնորդը, քաղաքապետն ու տեղակալները փրփրաբերան ու քրտնամած հիմնավորում էին տրանսպորտի իրենց սահմանած գինը և մեր գրապանում մխրճված իրենց ձեռքը բխեցնում պետության շահերից։

Հիմա նահանջել են՝ իջեցնելով առաջարկի կեսին․․․

Փաստորեն հնարավոր էր․․․․թե՞ վստահ էիք, որ ձեր աղետալի դիլետանտիզմն ու անփառունակ կառավարումն անկասելի է․․․

Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․․․

Նույն քաոսն ու շիլաշփոթն է հայտարարագրերի մասով և առհասարակ բոլոր ոլորտներում․․․

Ու ձեր այս ողբերգական անկարողությամբ հավակնում եք ազգ կրթել կամ անվտանգություն ապահովել․․․

Դուք վաղուց կորցրել եք ձեր քաղաքական և բարոյական կենսունակությունը։

Հ․Գ․ Լավ է, չեք հիմնավորում, թե թշնամուն չսադրելու համար էիք էդ գինը սահմանել․․․»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան