«Մենք կա՛մ գիտակցված գնում ենք մահվան՝ ոչինչ չանելով, կա՛մ պատրաստ ենք լինում ռազմական առճակատման սցենարով պաշտպանելու Սյունիքը»․ Պողոսյան

«Եթե նույնիսկ վաղը Նիկոլ Փաշինյանը գնա, Ադրբեջանի հետ սահմանին կանգնի, ասի՝ բացել եմ, եկեք, անցեք, դա Ադրբեջանին ձեռնտու չի լինելու, քանի որ Բաքուն շահագրգռված է իր ուզածն ուժով ստանալ, որ ասի՝ իմ զորքը մտել է, վերահսկողությունն իմն է:
Հայաստանի համար զիջման քիչ ցավոտ տարբերակ գոյություն չունի: Կա միայն մեկ տարբերակ՝ պրոհայկական:
«Երկու վախը մահ է». պետք է հասկանանք, որ մենք կա՛մ գիտակցված գնում ենք մահվան՝ ոչինչ չանելով, կա՛մ պատրաստ ենք լինում ռազմական առճակատման սցենարով պաշտպանելու Սյունիքը:
Մեր թշնամիները չեն ուզում մեզ հետ հաշտության փաստաթուղթ ստորագրել. երկու անգամ է փաստաթուղթ ստորագրվել, երկուսն էլ զինադադարի մասին են եղել
Փետրվարի 13-20-ը պետք է լինի մեր ազգային զարթոնքի ընկալման շաբաթը, որ ունենանք այն երազանքը, որ մի օր Արցախյան շարժման տոնը՝ փետրվարի 20-ը, նշենք Ստեփանակերտի Ազատության հրապարակում»:
Քաղաքագետ Թևան Պողոսյան