ԼՐԱՀՈՍ
21 Feb 2025

«Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված»․ Գեղամյան

«Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված»․ Գեղամյան

«Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եթե հաղթի ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածու Բադրա Գունբան, ապա նախ հայկական համայնքի դիրքերը կուժեղանան (հայերը Աբխազիայում կազմում եմ ողջ բնակչության մի զգալի մասը), այլև հեռանկարներ են բացվում Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկման համար, ինչը էականորեն կօգնի մեր ապրանքաշրջանառությանը։
Աբխազ-վրացական երկաթուղու բացմանը դեմ երկրներից է Թուրքիան, որը աջակցում է պրոթուրքական թեկնածու Ադգուր Արձինբային։

Ըստ ռուսական աղբյուրներում վերջերս տարածված տեղեկատվության՝ Արձինբան 2024 թ. դեկտեմբերին հանդիպել է Թուրքիայի հյուպատոսի հետ և խնդրել վերջինիս աջակցությունը ընտրություններում։

Մի խոսքով, ձյունը մեր միակ պրոբլեմը չի»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան