«Առաջարկել եմ ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային միսիա ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքակ ղեկավարության նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը»․ Գալստյան

«ԵԱՀԿ ԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ, ՎԻԵՆՆԱ, ՓԵՏՐՎԱՐ 20
OSCE PA winter session, Vienna/ English below/
Խոսել եմ Բաքվում հալածվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։
Առաջարկել եմ ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային միսիա ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքակ ղեկավարության նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը։
Dear colleagues,
I would like to share my grave concern regarding the Armenian hostages, including the political leadership of Nagorno Kharabagh, currently detained in Azerbaijan. These individuals were primarily captured following Azerbaijan's September 2023 aggression, which resulted in the forced displacement of 120,000 ethnic Armenians.
Of immediate concern are the trials that commenced on January 2025. The proceedings have raised serious questions about Azerbaijan's commitment to ensuring fair trials, despite its obligations under both- the European Convention on Human Rights and the International Covenant on Civil and Political Rights.
The current situation presents several alarming violations:
1. There is compelling evidence that the detainees have been subjected to torture. they face terrorism charges based solely on their Armenian ethnicity.
2. Despite claims of public proceedings international news organizations have been denied entry.
3. Ruben Vardanyan, internationally renowned philanthropist with no military background, faces trial in a military court with potential sentences totaling 200 years. He has been granted only limited access to his case file, which is presented in Azerbaijani.
As you are aware, the Document of the Copenhagen Meeting of the Conference on the Human Dimension of the CSCE (1990) explicitly requires OSCE member states to permit international observers from other member states and NGO representatives to attend legal proceedings. Azerbaijan, as an OSCE member, is bound by these provisions.
Given these circumstances, I formally request that the OSCE dispatch international observers to monitor these trials. This action would serve several purposes
․• Ensure compliance with international legal standards
• Provide transparent oversight of the judicial proceedings
• Demonstrate the international community's commitment to protecting human rights
• Signal that violations of international law will not go unnoticed or unchallenged
The OSCE's intervention in this matter would send a clear message that the international community will not stand silent in the face of human rights violations, and that Azerbaijan's actions will be subject to appropriate accountability.
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջան, Վիեննա, 20․02․2025
Հարգելի գործընկերներ,
Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռառմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ։ Նրանք 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են․ ագրեսիա, որի արդյունքում 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին։
Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն և վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը։ Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային և Քաղաքական և Քաղաքացիական իրավունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում։
1. Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների աոսկ հայ լինելու հանգամանքով։
2. Հակառակ բաց դատավարությանն մասին Բաքվի հայտարարության միջազգային որևէ կազմակերպության, այդ թվում լրատվամիջոցների մուտքը արգելված է։
3. Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։ Նրան՝ մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել։
Ելնելով այս իրողություններից, ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները։
Այն կծառայի հետրյալ նպատակներին՝
• Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
• Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
• Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին
• Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան