«ԵԱՏՄ-ն ապագայում կարող է դառնալ G20-ի անդամ». Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող է ապագայում հավակնել տեղ ունենալ G20-ում, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Այդ մասին նա հայտարարել է Հարավային Աֆրիկայում G20-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է G20-ի լիիրավ անդամ։ Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը շահագրգռված են նույն կարգավիճակը ստանալու հարցում։ Մենք ողջունում ենք այս վերաբերմունքը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ իրավիճակի»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի այլ հայտարարություններ՝
▪️ Արևմուտքի՝ Մեծ քսանյակի օրակարգն ուկրաինացնելու փորձերը ձախողվել են, բայց դա խլում է ձևաչափի մասնակիցների ուժն ու նյարդերը;
▪️Զելենսկու ռեժիմը կլանում է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ, որոնք կարող են օգտագործվել կարիքավոր երկրների զարգացման համար.
▪️Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել պատժամիջոցների թուլացումը ուկրաինական կարգավորման համատեքստում;
▪️Կայա Կալլասի և մի քանի այլ եվրոպացի քաղաքական գործիչների ելույթը G20-ում տրագիկոմիկ էր;
▪️Արևմտյան այս մտածելակերպը՝ «կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ ես» չի վերացել;
▪️Ռուսաստանն ընդհանուր առմամբ գոհ է Յոհանեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից․ տարաձայնությունները չեն վերացել, բայց երկխոսությունը շարունակվում է;
▪️Ռուսաստանը տեղյակ չէ Հարավային Աֆրիկայի՝ Ուկրաինայի հարցում G20-ի կոնսենսուսի հասնելու նպատակին;
▪️Արևմտյան ընկերություններին պետք է թույլ տալ մուտք գործել միայն այն ոլորտները, որտեղ տնտեսության համար ռիսկեր չեն լինի։
Աղբյուրը՝ MediaHub.am