ԼՐԱՀՈՍ
26 Feb 2025

«ԱՄՆ-ը մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցների սուբսիդավորումը»․ Ռուբիո

«ԱՄՆ-ը մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցների սուբսիդավորումը»․ Ռուբիո

Միացյալ Նահանգները մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սուբսիդավորելը․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է ТАСС գործակալությունը։

 

«Միակ բանը, որ սպառնում է ՆԱՏՕ-ին, այն փաստն է, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք չունեն բավականաչափ ռազմական ուժ, քանի որ նրանք գումար չեն ծախսել դրա վրա։ Կան Հարուստ երկրներ, նամանավանդ Արևմտյան Եվրոպայում, որոնք բավականաչափ միջոցներ ունեն, որոնք պետք է ծախսեն ազգային անվտանգության համար, բայց դա տեղի չի ունենում։ Կան երկրներ, որոնք դրա վրա ծախսում են իրենց տնտեսության 1,5 %-ը և մենք չենք կարող շարունակել նրանց սուբսիդավորել։ Դա արդար չէ և կայուն չէ» , – ասել է Ռուբիոն։

 

Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը չի համաձայնել այն պնդման հետ, թե ԱՄՆ-ն ցանկանում է հեռանալ Եվրոպայից։

 

«Մենք նրանց ասում ենք, որ նրանք պետք է ավելին անեն, չէ որ սա իրենց մայրցամաքն է», – ասել է Ռուբիոն։

 

ABC MEDIA -ն է փոխանցում