ԼՐԱՀՈՍ
28 Feb 2025
«Մենք և Ռուբեն Վարդանյանը կլինենք ազատության մեջ, եթե հաղթենք մեզ բոլորիս այդ վիճակի մեջ դրած հայրենիքի գողերին և դավաճանական թշնամախմբին»․ Ղազարյան

«Ռուբեն Վարդանյանն իր ներկա կարգավիճակով, ֆիզիկական թուլությամբ և հոգեվիճակով հանդիսանում է հայ ժողովրդի հավաքական կերպարը․ երբեմնի հզոր, հարուստ, կայացած, հայրենասեր մարդ, որը գտնվում է թշնամական տիրապետության տակ, թշնամական բանտում՝ հյուծված, տկար, անօգնական և անպաշտպան։
Մեզանից ոչ ոք նրանից չի տարբերվում։ Մենք և Ռուբեն Վարդանյանը կլինենք ազատության մեջ և կվերադառնանք մեր նորմալ բնականոն կյանքին, եթե հաղթենք մեզ բոլորիս այդ վիճակի մեջ դրած հայրենիքի գողերին և դավաճանական թշնամախմբին»։
Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյան