ԼՐԱՀՈՍ
06 Mar 2025

«Վստահ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո Ռուբեն Վարդանյանը կդադարեցնի իր հացադուլը». Մանե Թանդիլյան

«Վստահ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո Ռուբեն Վարդանյանը կդադարեցնի իր հացադուլը». Մանե Թանդիլյան

Արդեն 6 օր հացադուլ անող Մանե Թանդիլյանը դեռ չի կարողացել կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, և չգիտի՝ որքանով է Ռուբեն Վարդանյանը տեղյակ իրենց` հացադուլը դադարեցնելու խնդրանքի մասին, News.am–ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք՝ իրականում ինչ է կատարվում այնտեղ»։

Հարցին, չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, Թանդիլյանը պատասխանեց. «Ինձանից շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։ Ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի»։

 

Աղբյուրը՝ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիք